Աբու Դաբի
Եվրոպական պաշտոնյաները կմասնակցեն Ուկրաինայի շուրջ Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ եվրոպական ներկայացուցիչները կմասնակցեն Աբու Դաբիում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին:
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի անդամը դատապարտվել է երեխայի նկատմամբ անփութության համար
Մահրա Ալ Նահյանը դատապարտվել է երկամյա պայմանական պատժի՝ Լոնդոնում երեխայի նկատմամբ անփութություն ցուցաբերելու համար։
British Airways-ը հանել է Աբու Դաբիի չվերթերը 2027 թվականի չվացուցակից
British Airways-ը 2027 թվականի չվացուցակից հանել է Լոնդոն-Աբու Դաբի ուղղությունը՝ շուկան թողնելով Etihad Airways-ի մենաշնորհին։
Վալտեր Ուոքերը հաղթել է Թոմաս Պետերսենին՝ UFC Abu Dhabi-ում գրանցելով հերթական հաղթանակը
Վալտեր Ուոքերը UFC Abu Dhabi-ի շրջանակում առաջին ռաունդում հաղթել է Թոմաս Պետերսենին՝ գրանցելով իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը։
Իսրայելի վարչապետը ժամանել է Աբու Դաբի ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հունիսի 9-ին այցով ժամանել է Աբու Դաբի, որտեղ պլանավորված են նրա բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Այդ մասին հայտնել է վարչապետի դիվանատւնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Վարչապետ Նաֆտալի Բենետը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հետ հանդիպելու համար»,- ասված է հայտարարության…
ՏԿԵ նախարարը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմադ Ֆառաջ Ալ Մազրուիի հետ։ «Նախարարին ուղեկցել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանը։ Սանոսյանը…
Հայ շախմատիստուհին հաղթել է արագ շախմատի ու բլիցի միջազգային մրցաշարերում
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվում է շախմատի փառատոն, որի շրջանակներում արդեն իսկ կայացել են արագ և բլից տեսակի շախմատների միջազգային մրցաշարարեր։ Երկու մրցաշարերին էլ իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը ու հրաշալի հանդես եկել։ Մարիային հաջողվել է հաղթել և արագ շախմատի, և բլից մրցաշարերում՝ դրանցից յուրաքանչյուրում վաստակելով 8,5 միավոր։
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև այցող Արաբական Միացյալ Էմիրություններում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ «Էմիրություններում կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված…
Հայաստանից Աբու Դաբի մեկնողները կազատվեն պարտադիր մեկուսացումից
Հայաստանի Հանրապետությունը ներառվել է Աբու Դաբիի Green list-ում։ Այս մասին տեղեկանում ենք Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ «Սա նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի ժամանող ուղևորները այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և միայն կարիք կունենան Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես հանձնել ՊՇՌ թեստ», – ասվում է գրառումում:
Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իսրայել չվերթները
Եվրոպական և ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել դեպի Իսրայել չվերթները: Մի շարք ավիաընկերություններ՝ British Airways-ը, Virgin Atlantic-ը և Iberia-ն չեղյալ են հայտարարել Թել Ավիվ չվերթները, «Մեր գործընկերների և հաճախորդների անվտանգությունը միշտ մեր գերխնդիրն է, և մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին»,- հայտարարել է British Airways-ը: Wizz Air-ը հայտնել է, որ հինգշաբթիից ուրբաթ հետաձգել է Աբու…
Ռազմարդյունաբերական ցուցահանդեսի դեպքով վարչապետը ծառայողական քննություն է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձել է IDEX-2021 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարում ցուցանմուշների բացակայության խնդրին։ Փաշինյանի խոսքով՝ մեր ցուցանմուշների Աբու Դաբի հասնելու ու մեր մասնակցության ձևաչափի վերաբերյալ խնդիրներ են առաջացել։ Նա ասաց, որ այդ կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակել, որով ի հայտ կբերվեն պատասխանատուները ու կկանչվեն պատասխանատվության, եթե պարզվի, որ պաշտոնյաները…
Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտը չի հետաձգվի․ Դանա Ուայթ
MMA Junkie-ի հաղորդմամբ՝ UFC նախագահ Դանա Ուայթը իր կարծիքն է հայտնել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի առաջիկա մենամարտի մասին: Հաղորդվում է, որ մենամարտը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին: «Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտը չի հետաձգվի, իսկ մենամարտը տեղի կունենա Աբու Դաբիում»,- նշել է Դանա Ուայթը։ UFC 249 մրցաշարի…
Կարճ լողի Աշխարհի առաջնությունը հետաձգվել է
Կարճ լողի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված հետաձգվել է: Հայտնենք, որ առաջնությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերին, բայց այն ըստ հավանականության կկայանա 2021 թվականին: Այն կանցկացվի Էթիհադ Արենայում ՝ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Նոր ամսաթվերը՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 18-ն են: Այս մասին տեղեկանում ենք FINA-ից:
Արհեստական բանականությունը կծառայի մեզ, և ոչ թե հակառակը․ Արմեն Սարգսյան
Միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով արհեստական բանականության ոլորտում՝ կքաղենք դրանց պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության և գիտության այլ ճյուղերում: Աբու Դաբիում լույս տեսնող The National ազդեցիկ պարբերականը Opinion (Տեսակետ) խորագրի ներքո ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները. Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը…














