Կարդինալ Ջորջ Փելլը մեղավոր Է ճանաչվել Ավստրալիայում սեռական հանցագործությունների մեջ: Այդպիսով, նա դարձել Է ամենաբարձրաստիճան կաթոլիկ հոգևոր ղեկավարը, որը մեղավոր Է ճանաչվել նման կարգի հանցագործության մեջ:, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Դատարանը համարել, որ 1996 թվականին Փելլը երգչախմբի երկու տղաների նկատմամբ բռնի գործողություններ Է կատարել Մելբուռնի տաճարի սենյակներում: Կարդինալն իր մեղքը չի խոստովանել:
Վճիռը կայացվել Է 2018 թվականի դեկտեմբերին, բայց մինչ այժմ դրա մասին չԷր հաղորդվում իրավաբանական պատճառներով: Փելլի դատավճիռը պետք Է հրապարակվի փետրվարի 27-ին: Նրա փաստաբանները խոստանում են վճռափոխության գանգատ տալ:
Որպես Վատիկանի գանձապետ 77-ամյա կարդինալն ամենաազդեցիկ եկեղեցական հոգևոր ղեկավարներից մեկն Է: Նրան հաճախ ներկայացնում են որպես աստիճանով երրորդը Հռոմի կաթոլիկ եկեղեցում: