Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի փայլուն հաղթանակով է ավարտվել Պորտուգալիայում կայացած Մարքես դե Պոմբալ միջազգային մրցաշարը:
Մեր շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի հաղթող:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գրիգորյանը Պորտուգալիայում կայացած մեկ այլ մրցաշարում 9 հնարավորից վաստակել էր 9 միավոր: