Հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում:
25-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրել է Նիկոսիայի «Օլիմպիակոսում»: Նա կիպրյան ակումբ է տեղափոխվել Երևանի «Ուրարտուից»: Մինչ այդ Հայաստանի առաջնությունում նա հանդես է եկել նաև «Լոռիի» կազմում, որոնցում 44 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ անցկացնելով ընդհանուր առմամբ 105 հանդիպում:
2018/19 մրցաշրջանում նա ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփած 17 գոլերով: Նա Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում 19 հանդիպման է մասնակցել: