Բուսկետսը կարող է կարիերան շարունակել Ալ-Նասրում

Հրապարակող՝

e499ec4676caadae534c39895797d477

Ամենադիտվածներ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է միանալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրին»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Նասրը» պատրաստվում է ձեռք բերել Բուսկետսին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է կատալոնական ակումբում խաղացողի անորոշ ապագայով, որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, չնայած «Ալ-Նասրն» ավելի լավ պայմաններ է առաջարկում, քան «Բարսելոնան»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը և ՄՅՈւ-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես կարող են տեղափոխվել «Ալ-Նասր»։

Ամենաթարմ