fbpx
Արցախ

Կարևոր է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը․ Բալայան

նախօրեին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը բանաձև էր ընդունել, որով դատապարտել էր Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները։

Դրա վերաբերյալ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում գրել է․

«Առանց ավելորդ համեստության՝ Լյուքսեմբուրգի բոլոր քաղաքական ուժերի հետ Հայաստանի նոր պատվավոր հյուպատոսի Տաթև Մանուկյանի ակտիվ, համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքը։

Հիշեցնեմ, որ այս բանաձևը հոկտեմբերի 15-ին միաձայն ընդունված մեկ այլ բանաձևի տրամաբանական շարունակությունն է։

Իհարկե կարևորագույն դերակատարություն ունի այն մթոնոլորտը և Արցախի վերաբերյալ այն խորը ընկալումը, որը արդյունք է ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելի տասնամյակների գործուներության։

Կարևոր է, որ Նիդերլանդների խորհրդարանի օրինակին հետևելով Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը»։

https://www.facebook.com/tbalayan/posts/10158870082919839?__cft__%5B0%5D=AZUUBWtvemzjUbFfSPJpPAsk9KMGWvHyDiAAXpdnI4t5E3QLZ8Ie4RH4Msq55GEfmXPUeQCjcnci4IdauZtiajrTk5YKdQe_0HhC-OrKelVK1fhHZ3WdmxFa7fBwl8oa-ho&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ