Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆիննախի պաշտոնական կայքից։
- Հուլիս-սեպտեմբեր հատվածում ՀԴՄ-ի կիրառման կանոնները խախտելու 134 դեպք է գրանցվել
- Հայաստանի ու Հունաստանի մրցակցային մարմինները համագործակցության հուշագիր են կնքել
«Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման և հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվենսոնն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը և պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական և բիզնես ներդրումների ներգրավման և այս ուղղությամբ երկու երկրների միջև փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաև կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: