Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին։
Այս մասին հաղորդում է TASS-ը։
Լավրոն ասել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) մասնակցությամբ։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ այժմ պետք է որ թե կարգավիճակի վրա կենտրոնանալ, այլ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, որ հայերն ու ադրբեջանցիները կարողանան միասին ապրել անվտանգության և տնտեսական բարեկեցության պայմաններում։
Նա վստահեցրել է, որ նման կյանք ստեղծելուց հետո մի քանի տարվա ընթացքում կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ։

