fbpx
Արցախ

Կարգի ենք հրավիրելու անօրինականության ճանապարհն ընտրածներին․ Բակո Սահակյան

Վերլուծական շրջանակների կանխատեսումները, թե Արցախը կարող է բախումների շրջան ապրել, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հուլիսի 30-ին՝ ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Մենք նպատակ չունենք հայտնվելու բախումների պայմաններում, որովհետև չի կարող այդպիսի բան լինել։ Բախումները տեղի են ունենում այն ժամանակաշրջանում կամ այն իրողությունների պայմաններում, երբ քաղաքական զարգացումները բերում են այդպիսի բախումների։ Մենք չունենք նման իրավիճակ մեր երկրում և չենք էլ ունեցել»,-նշել է նա։

Արցախի նախագահը հավելել է, որ տեղյակ է բնակչության տրամադրություններին, և որ «քաղաքացիներիմեծ մասը քաջ է ու համեստ, պատրաստակամ դիրքորոշում ունի այդպիսի հարցերում և իրենք առաջնորդվելու են իրական տրամադրություններով»․ «Դուք կարող եք համոզված լինել, որ բոլոր նրանք, ովքեր ունեն երկրի բարօրությունը խախտելու նպատակ, բոլոր նրանք, ովքեր ոտնձգութուն կիրականցնեն պետականության նկատմամբ, կարժանան համարժեք գնահատականների»։

Բակո Սահակյանը շեշտել է, որ Արցախի ուժը նրանում է, որ դժվար ժամանակաշրջանները հաղթահարել է առանց ցնցումների․ «Մենք առանց աղմկոտ դրսևորումների գործադրելու ենք մեր հնարավորությունները և կարգի ենք հրավիրելու անօրինականության ճանապարհը ընտրածներին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ