Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային 7 բյուջետային, ինչպես նա7 պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը հայտնեց, որ 2021 թվականին Հատուկ քննչական ծառայության կարիքների համար նախատեսվում է 831.6 միլիոն դրամ հատկացնել, ինչը 93.8 մլն դրամով կամ 12.8 տոկոսով ավել է 2020 թվականին հատկացված գումարից:
Նշենք, որ նախատեսվում է իրականացնել ընդհանուր 3 միջոցառում: