fbpx
Աշխարհ

Հռոմի հռչակավոր Մեծ դարպասների կամարի ֆրագմենտը քանդվել է

Հռոմի հռչակավոր Մեծ դարպասների կամարի ֆրագմենտը պոկվել ընկել Է գետնին: Այս մասին հաղորդել Է իտալական Rai պետական հեռուստատեսության նորությունների ծառայությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 6-ին: Հռոմի մունիցիպալ ոստիկանության աշխատակիցները շրջապատել են միջադեպի գոտին եւ երթեւեկությունը հետիոտների համար փակել Լաբիկանոյի հրապարակում, որը գտնվում Է մայրաքաղաքի Տերմինի գլխավոր երկաթուղային կայարանի շրջանում:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Առաջիկայում տեխնիկական ծառայությունների աշխատակիցներն ստուգում են կամարների վիճակը: Մեծ կամ Պրենեստինյան դարպասները եղել են հին Հռոմի արեւելյան դարպասներից մեկը:

Սկզբում դրանք երկու ջրանցույց կամուրջների մի մասն Էին, որոնցով ջուրը դարերով հասել Է Հարվերժական քաղաք: 3-րդ դարում Ավրելիանոսի պարիսպները կառուցելիս դարպասները սարքվել են այդ պարսպի մեջ, որը շրջապատում Է հին քաղաքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ