fbpx
Արցախ

Թշնամին ամեն գնով ցանկանում էր գրավել Կարմիր շուկան, մեր հերոսների շնորհիվ հաջողվել է այն պահել(ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և կից գրառում կատարել:

Այսօր այցելել եմ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում:

«Հասկանալի է, որ ամեն ձևով թշնամին ուզում էր Կրասնի բազարը վերցնի, ձեր շնորհիվ, մեր հերոսների շնորհիվ հաջողվել է պահել, ճիշտ է՝ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի բազարը, բայց ասացինք դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է, հակառակը շինարարական աշխատանքները ակտիվանում են, և առաջիկա 3-4 տարում, ժողովուրդ, միայն շինարարություն է լինելու»,-ասում է Արայիկ Հարությունյանը գրառմանը կից հրապարակված տեսանյութում:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/522396512072778

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ