Սպորտ

Շանհայի 30-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Բարսա

Կատալոնական «Բարսելոնան» ուշադրության կենտրոնում է պահում «Շանհայ» ակումբը ներկայացնող 30-ամյա բրազիլացի կիսապաշտպան Օսկարին։

Այս մասին հայտնում է TNT Sports-ը։

Նշվում է, որ «Բարսան» դիտարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը։

Ըստ աղբյուրի՝ ակումբն արդեն կապի է դուրս եկել բրազիլացու հետ։

Նշվում է, սակայն, որ «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները կարող են խանգարել տրանսֆերը իրականացնելուն։

Նշենք, որ Օսկարն այս մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, որոնց ընթացքում նրան հաջողվել է 5 անգամ դառնալ գոլի հեղինակ։ Բրազիլացին նախկինում հանդես է եկել նաև «Չելսիում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ