Հայաստանի Հանրապետությունում հունվարի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 346224 դեպք, որոնցից 333117 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3589 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 5906 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 243 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 132 պացիենտներ, մահացել՝ 2-ը։
Ըստ աղբյուրի՝ առայսօր քովիդի հետևանքով 8006 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: Մինչ այս կատարվել է 2614055 թեստավորում:
