Հասարակություն

Սովորական բջջային կապով խոսակցությունները կարող են որսվել խորը թիկունքում․ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Կարգապահությունն է հաղթանակի նախապայմանը։

Հարգելիներս, հակառակորդը որսում է եթեր հեռարձակվող յուրաքանչյուր ու բոլոր ինֆորմացիաները, սովորական, հեռախոսային կապով կատարված բոլոր զանգերը, տեղորոշում է դրանք ու վերլուծում, դրանցից դուրս բերած տվյալներով ստանում է իրավիճակի ամբողջական պատկերը։ Քաղաքացիների միջև փոխանակված ինֆորմացիան Հակառակորդի հետախուզության կարևորագույն աղբյուրներից է։

Հարկավոր է գիտակցել, որ սովորական բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսվել ոչ միայն ռազմաճակատի, շփշան գծի հարակից տարածքներում, այլև խորը թիկունքում (դեսպանատներ և այն)։

Ուստի, հաղթանակի, մարտնչող մեր զավակների, եղբայրների ու քույրերի, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքը չվտանգելու և առաջադրանքները կատարելը չդժվարացնելու համար պետք է լինենք կարգապահ, պահպանենք ՊԲ և ՊՆ հրահանգը. Բաց կապով՝ բջջաջին ցանցով չխոսել… որ շուտ հաղթենք…»։

Կսրգապահությունն է հաղթանակի նախապայմանը։Հարգելիներս, հակառակորդը որսում է եթեր հեռարձակվող յուրաքանչյուր ու բոլոր…

Geplaatst door Artak Zeynalyan op Zondag 4 oktober 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ