ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին խոսեց ռազմագերիների ու սահմանային միջադեպերի մասին։
Նա ասաց, որ վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել ու հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և ՀԱՊԿ գործընկերների ուշադրությունն այս փաստի վրա։
Փաշինյանը նշեց, որ տարածաշրջանային կայունության ու փոխվստահության կարևոր գործոններից մեկը՝ Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների վերադարձն է, որի պարտավարությունը Ադրբեջանը ստանձնել է։
Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մինչ այս պահը հնարավոր է եղել վերադարձնել 104 հայ ռազմագերու։
Փաշինյանն ընդծեց, որ բոլոր գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։