fbpx
Առողջապահություն

Լիցենզավորման կարգում պետք է նշվի հակապատվաստումային քարոզի արգելքի մասին․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո խոսեց բժիշկների լիցենզավորման գործընթացից։

Նա ասաց, որ լիցենզավորման կարգում պետք է նշվի, որ բժիշկը չի կարող հակապատվաստումային, հակագիտական քարոզ իրականացնել։ Իսկ, եթե զբաղվում է, ապա չի կարող լիցենզիա ստանալ։

Ավանեսյանի խոսքով՝ որոշ բժշկական կենտրոններ աշխատանքից հեռացրել են հակապատվաստումային քարող իրականացնող բժիշկներին։

Նախարարը նշեց, որ պատվաստումների հակաքարոզ իրականացնող բժիշկները շատ չեն, բայց բավական ակտիվ են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ