Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջիկա շաբաթներին կարող է այցելել Թուրքիա, տեղեկացրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, փոխանցել է Mehr-ը։
«Նման այց նախատեսված էր։ Այցը հետաձգվել է որոշակի պատճառներով։ Այժմ ընթացակարգի վերաբերյալ բանակցություններ են վարվում, ես կարծում եմ, որ այցը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,- ասել է Քալընը NTV հեռուստաալիքի հարցազրույցում։
Նա չի տեղեկացրել այցի ստույգ ժամկետի մասին։