«Բրյուգեի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմանը հավակնում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնին։ 47-ամյա մասնագետը բանակցություններ է վարում ֆրանսիական ակումբի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մոնակոն» 50-ամյա խորվաթ Նիկո Կովաչին հեռացրել է առաջին թիմի աշխատանքներից։
Լիգա 1-ի 19 տուրերից հետո «Մոնակոն» 29 միավորով 6-րդն է։