«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով շարունակում է հետաքրքրված մնալ «Ինտերը»:
Նշվում է, որ ֆուտբոլիստը դեռևս կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ «կապույտները» մերժել են Կանտեին «ներաձուրիի» խաղացողներից մեկի հետ փոխելու առաջարկը:
Կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 55 մլն եվրո:
Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից: