fbpx
Իրավական

Կարծում եմ՝ փորձ է արվում վերացնել ՍԴ անդամների միջև առաջացած անհավասարությունը․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Խտրականության արգելքը. ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց. իշխանություններն ու նրանց սատարող ուժերն այն համարում են իրավական և հնարավորություն ՍԴ անդամներին արժանապատվորեն հեռանալու (թե չէ, տեսե՜ք, հա՛)։ Ընդդիմադիր ուժերը, իրենց հերթին, այն համարում են հակասահմանադրական և փորձ ՍԴ-ն ենթարկեցնելու Նիկոլ Փաշինյանին։

Իրականում, կարծում եմ՝ օրենքով փորձ է արվում, համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 29-ի (խտրականության արգելքը), վերացնել ՍԴ անդամների միջև առաջացած անհավասարությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի ՍԴ անդամների կարգավիճակը հավասարեցնել նրա յուրային ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կարգավիճակին․․․ Չաշխատել և ստանալ բարձր աշխատավարձ և պարգևավճարներ»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=766822067150481&id=100014680840236

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ