«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» արձանի տեղադրմանը Հատիսի գագաթին առաջացրել է քաղաքացիների զայրույթը։ Բացվել է էլեկտրոնային հանրագիր, որտեղ մարդիկ միանում են արձանի կառոցման կասեցման կոչին, և արդեն կոչին միացել է 600-ից ավել մարդ։
Եթե ցանկանում եք միանալ կոչին, ապա անցեք այս հղումով։
Հաշվի առնելով Հայաստանում պաշտպանական և ավնտանգության խնդիրները, երկրում տիրող սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը, պետության և ժողովրդի առաջ ծառացած պատերազմի վտանգը:
Անընդունելի համարելով սեփական առևտրի և տուրիզմի զարգացման նպատակով Հայ ժողովրդի ստվար զանգվածի հավատքն ու զգացմունքները շահագործելը:
Գիտակցելով Հիսուսի արձանի կառուցմամբ Հատիս լեռան էկոհամակարգի և շրջակա միջավայրի վնասվելու անդառնալիությունը:
Տեղեկացված լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից արձանաշինության նման նախագծի անընդունելիությունը:
Կոչ ենք անում նախաձեռնողներին, ֆինանսավորողներին և ՀՀ Կառավարությանը ետ կանգնել հետադիմական նմանատիպ նախագծի իրականացումից, որը չի համապատասխանում Հայաստանի մարտահրավերներին և ժամանակակից, քաղաքկիրթ աշխարհին, ու պատիվ չի բերում Հայ գիտակից հանրույթին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Ստորագրահավաքը բաց է ինչպես քաղաքացիների, այնպես էլ խմբերի և միությունների համար:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը, Հայ առաքելական եկեղեցին ևս հանդես են եկել հայտարարությամբ, որ դեմ են արձանի կառուցմանը։
