Հնդկաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Քաշմիրի տարածաշրջանում, ինչպես նաև հրահանգել է, որ զբոսաշրջիկները լքեն այդ տարածքը:
Պակիստանի ղեկավարը, մինչդեռ, կոչ է արել ԱՄՆ նախագահին միջնորդի դեր ստանձնել Հիմալայների այդ տարածքում տարիներ շարունակվող հակամարտության մեջ։
Երեկ Պակիստանի ոստիկանությունը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից շփման գծի հրետակոծության հետևանքով մի կին է վիրավորվել։ Դրա նախորդ օրը Պակիստանը մեղադրել էր Հնդկաստանին երկու զոհի և 11 վիրավորի համար։ Հնդկաստանը հերքում է այդ մեղադրանքները։