Հուլիսի 1-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում՝ անասնագոմի տարածքում, կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը, վերջինս ստացել է անհրաժեշտ բուժօգնություն. շանը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարաները բռնել են շանը և կապել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։