Դեկտեմբերի 18-ին Կատալոնիայում կկայանա Լա Լիգայի 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը։
Այս առնչությամբ կատալոնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ այդ օրը իր ուժերով չի կարողանա երաշխավորել մադրիդյան ակումբի ավտոբուսի անվտանգությունը, քանի որ կառույցում չկան տվյալ դեպքի համար անհրաժեշտ թվով աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է La Sexta-ն։
Նշվում է, որ Էլ Կլասիկոյի օրը Կատալոնիայում սպասվում են բողոքի ցույցեր։ Հիշեցնենք, որ նախնական ժամանակացույցով «Բարսա» – «Ռեալ» մրցավեճը պետք է կայանար հեկտեմբերի 26-ին, բայց հետաձգվեց հենց բողոքի ցույցերի պատճառով։