Կատարում ցավալի դեպք է տեղի ունեցել․ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է ընդամենը 3 շաբաթական երեխա։
Այս մասին հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեխան չի ունեցել ժառանգական ու այլ հիվանդություններ։
Ըստ աղբյուրի մահը վրա է հասել հենց քովիդից առաջացած բարդությունների հետևանքով։
Նշվում է նաև, որ սա Կատարում արդեն 2-րդ նորածնի մահվան դեպքն է՝ համավարակի մեկնարկից ի վեր։

