main, .entry-content, .post-content { padding-left: 15px !important; padding-right: 15px !important; }.wp-block-columns, .wp-block-column, .wp-block-group { padding-left: 0 !important; padding-right: 0 !important; } } Կատարյալ նախաճաշի գաղտնիքները․ սննդաբանի օգտակար խորհուրդները – Azat TV

Կատարյալ նախաճաշի գաղտնիքները․ սննդաբանի օգտակար խորհուրդները

Հրապարակող՝

1548309196,4735

Կատարյալ նախաճաշի գաղտնիքները և մթերքներ, որոնք օգտակար են առավոտյան ուտելու համար։ Խորհուրդներով է կիսվել Սննդաբան Վերոնիկա Իլյինան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ճիշտ նախաճաշը անպայման պետք է ներառի սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր, բայց և շատ յուղալի, քաղցր ու հագեցած չլինի։

Եփվող վարսակի փաթիլները համարվում են լավագույն մթերքը նախաճաշի համար։ Եգիպտացորենից, հնդկաձավարից, ցորենից և այլ ձավարներից պատրաստված ապուրները նույնպես։

Նախաճաշի ճիշտ տարբերակ է ձվի մաֆինները կամ ավոկադոյով ձվածեղը։

Հաց սիրողներին Իլյինան խորհուրդ է տվել պատրաստել բուտերբրոդներ ամբողջահատիկ հացով, կաթնաշոռով և բանջարեղեններով։ Կարելի է կաթնաշոռը փոխարինել ոչ այնքան աղի սաղմոնով կամ իշխանով։

Վիտամինային նախաճաշ ասելով սննդաբանը նկատի ունի սմուզիներն ու կոկտեյլները՝ պատրաստված անյուղ յոգուրտից եւ թարմ մրգերից կամ հատապտուղներից։ Մասնագետը խորհուրդ է տվել դատարկ ստամոքսին չօգտագործել նարինջ, արմավ և տանձ, քանի որ դրանցում կոշտ բջջանյութ և թթվայնություն կա։

Ամենաթարմ