fbpx
Առողջապահություն

Ինչի՞ կարող է հանգեցնել կաթնային կոկտեյլների հաճախակի գործածությունը

Կանթնային կոկտեյլների մեջ չափազանց մեծ քանակությամբ հավելյալ շաքար կա։ Ինչպես նշում է սննդաբան Ելենա Սոլոմատինան, այն կործանարար ազդեցություն կարող է ունենալ ամբողջ օրգանիզմի վրա։

Մասնագետը նշում է, որ ավելորդ շաքարը կարող է պատճառ դառնալ քաշի ավելացման և ինսուլինակայունության ու շաքարային դիաբետի զարգացմանը, իսկ կաթի հիմքով կոկտեյլները նաև շատ վատ են մարսվում։

«Քանի որ կաթնային կոկտեյլները որպես կանոն սառն են լինում, չմարսված սնունդը շարունակում է շարժվել աղիներով։ Այնտեղ բազմանում է ախտածին միկրոֆլորա, որը տոքսիններ է արտազատում։ Խանգարվում է աղիների միկրոֆլորայի բալանսը, ինչը հանգեցնում է մի շարք խնդիրների զարգացման։ Դրանց շարքին են դասվում և՛ տրամադրության անկումը, և՛ իմունիտետի նվազումը, և՛ հագեցանության հորմոնի մակարդակի վնազումը, ընդհուպ մինչև օնկոլոգիական հիվանդությունների զարգացման», – նախազգուշացրել է բժիշկը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ