ՀՀ-ում ադամանդի արտադրության ծավալներն ու արտահանումը կավելանա տարեկան միջինում 150 մլն դոլարով

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հիմնադրվելու է «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Որոշման ընդունումը հնարավորություն կտա ադամանդի արտադրության ծավալներն ու արտահանումն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն ԱՄՆ դոլարով։

Ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի։

Ստեղծվող ընկերության նպատակը հայկական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկի ձևավորումն է և դրա բավարարումը միասնական գնման և տեղական արտադրողներին վաճառքի միջոցով»։

Ամենաթարմ