Ժամանց

Մեթյու Փերին 9 մլն դոլար է ծախսել՝ կախվածությունների դեմ պայքարելու համար

Դերասան Մեթյու Փերին, ով «Ընկերները» նախագծում մարմնավորել է Չենդլեր Բինգին, պատմել է, որ մեծ գումար է ծախսել կախվածությունից ազատվելու համար:

Ինչպես The New York Times-ին տված հարցազրույցում խոստովանել է դերասանը՝ նա 9 միլիոն դոլար է ծախսել՝ հարբեցողության և թմրամոլության դեմ պայքարելու համար և իր կյանքի զգալի մասն անցկացրել մասնագիտացված հիվանդանոցներում։

Ըստ դերասանի՝ նա դեղատոմսով դեղեր է ընդունել՝ համատեղելով ալկոհոլի հետ: Փերին 15 անգամ մտել է վերականգնողական կենտրոններ, նա ենթարկվել է կախվածության վերականգնման 14 գործընթացների։

««Կարծես քո լավագույն ընկերը շրջվի դեպի քեզ ու ասի՝ հիմա ես քեզ սպանելու եմ», որից հետո դուք բարձրացնում եք ձեր ձեռքը ու ասում. «Ես օգնության կարիք ունեմ»»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ