Grand Chess Tour մրցաշարի եզրափակիչ մրցաշարը անցկացվում է նոկաուտ համակարգով: Համաձայն մրցաշարի կանոնադրույան առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը մրցում է 4-րդ հորիզոնականը զբաղեցրածի հետ, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները՝ միմյանց դեմ:
Երեկ տեղի ունեցած երկրորդ դասական պարտիայում Արոնյանը հաշտություն կնքեց Դին Լիրենի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաև Կարլսեն – Վաշիե-Լագրավ պարտիայում:
Այսօր տեղի կունենան արագ և կայծակնային պարտիաները:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախամատօ ֆեդերացիայի պաշտոնական կայքը։