Կայացավ երգչուհի Սյուզի Սիրականյանի առաջին երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Կայացավ երգչուհի Սյուզի Սիրականյանի առաջին երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Օրեր առաջ Arevik Lounge-ում տեղի ունեցավ Սյուզի Սիրականյանի Can’t bring me down երգի և տեսահոլովակի պրեմիերան: Երգի երաժշտությունը գրել է երգչուհին, խոսքերի հեղինակը Լյուսի Գրիգորյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Vahik St.Smokey-ն։

«Իմ առաջին ստեղծագործությունն է և կարծես առաջին երեխաս լինի: Ցանկացած արտիստի համար կարևոր է՝ իր սեփական ստեղծագործություններն ունենալը, որի շուրջ էլ աշխատում եմ այժմ»,- նշեց Սյուզի Սիրականյանը:

Can’t bring me down երգը դժվարություններով լի սիրո մասին է, որտեղ հերոսուհին կարողանում է ուժ գտնել իր մեջ, հաղթահարել բարդ իրավիճակները և շարունակել երջանիկ լինել:

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև համաշխարհային հիթերի cover-ներ` Սյուզի Սիրականյանի և The Union band-ի կատարմամբ։

Սյուզի Սիրականյանն երաժշտական ասպարեզում իր պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թվականին՝ մասնակցելով «Հայաստանի ձայնը» նախագծին։ Հանդես է եկել Միքայել Պողոսյանի թիմում և հասնել մինչև կիսաեզրափակիչ փուլ։ Սյուզին ունի նաև միջազգային մրցույթների մասնակցության փորձ: 2014 թվականին Կալինինգրադ քաղաքում,  Հայաստանը ներկայացնելով «Աշխարհի Երգը» միաջազգային մրցույթին, գրավել է առաջին հորիզոնականը:

 

https://www.youtube.com/watch?v=ragHZcOi_cc&fbclid=IwAR3RTr7nU2XY2oWOOIL6Y3S06wJK_eXshyR2xOERF-u23sIA4wxOTeceIJ8

Ամենաթարմ