Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա: Խումբ այնտեղ ուսումնասիրություններ է անցկացնելու՝ կապված անհայտ հիվանդությունից մահացած կնոջ դեպքի հետ:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ կինը մահացել է մինչ այս անհայտ հիվանդությունից: Նրան հետազոտած ամերիկացի բժիշկը հայտարարել էր, որ նրա մատ առկա են երեք տարբեր հիվանդությունների` էբոլայի վիրուսի, մալարիայի և Դենգեի տենդի աշխատնիշներ:
ԱՀԿ-ն նաև Տանզանիայի առողջապահության նախարարությանը խնդրել է տրամադրել դեպքի մասին բոլոր հնարավոր տեղեկությունները: Կազմակերպությունը խոստացել է շուտափույթ հայտնել իր ստացած բոլոր տեղեկությունների մասին:

