fbpx
Սպորտ

Կայացել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների նիստը․ մասնակցել է նաև Հայաստանը

Կայացել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի «Մարդու իրավունքները սպորտում» խորագրով 2-րդ նիստը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Նիստին մասնակցել են ավելի քան 60 մասնակիցներ, այդ թվում՝ Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք:

Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Առցանց նիստի ընթացքում հիմնականում շեշտադրվել է մարզիկների և կանոնավոր մարզական գործունեություն իրականացնող այլ մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցը։

Մասնակիցները կիսվել են մարդու (մարզական ոլորտի ներկայացուցիչների) իրավունքների ինստիտուցիոնալ վերջին զարգացումների վերաբերյալ տեղեկատվությամբ և համաձայնեցրել EPAS-ի շրջանակում մասնակից երկրների հետագա քայլերը մարդու իրավունքների և սպորտի ոլորտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ