Կառավարությունը 1,2 մլրդ է տրամադրել ԱՆ-ին՝ Pfizer-ի պատվաստնյութի գնման համար

Ամենադիտվածներ

edc33f7e2c71bfe07b53f9828aac9986

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1,2 միլիարդ դրամ կհատկացնի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութից 200 հազար դեղաչափ գնելու համար։

Այս մասին որոշում է ընդունվել Կառավարության նիստում։

Պատվաստանյութերի խմբաքանակը Հայաստանում կլինի մինչև 2021 թվականի ավարտը։

Կառավարության որոշման նախագծում ասվում է, որ ներկայումս բանակցություններն ավարտված են, իսկ պայմանագիրը կնքումն ընթացքի մեջ է։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ