Կայացել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն. ներկայացվել է ծրագրի իրականացման ընթացքը

Ամենադիտվածներ

Կայացել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն. ներկայացվել է ծրագրի իրականացման ընթացքը

Կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ։

Հոկտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացվել է Ծրագրի իրականացման ընթացքը:

Քննարկվել են Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Մտքերի փոխանակության արդյունքում փոխվարչապետի կողմից հանձնարարություն է տրվել գերատեսչությունների ղեկավարներին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել առաջարկներ քննարկված նախագծերը համալրելու և ամբողջական զբոսաշրջային արդյունք ձևավորելու նպատակով, ինչպես նաև նոր նախագծեր՝ համատեղ քննարկելու համար:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();