«Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնն առաջիկա օրերին կտեղեկացնի ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է լքել ակումբն ու տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Այս մասին հայտնում է Sunday Telegraph-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթին» մտադիր է ձեռք բերել Քեյնին, իսկ «Տոտենհեմի» նախագահը համաձայն է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից։
Քեյնի տրանսֆերը կարող է արժենալ 187 միլիոն եվրո։