fbpx
Աշխարհ

Ղազախստանի կառավարությունը 500 000 քաղաքացու պարտք կմարի

Ղազախստանի կառավարությունը կմարի 500 000 բնակիչների պարտքերը՝ ծանր դրության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարկերը կամ այլ ժամկետանց վճարումներ մարելու համար պետությունը կծախսի ավելի քան 270 մլն դոլար:

Սույն որոշումը վավերացնող հրամանագիրը Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հունիսի 26-ին, որը նպատակ ունի «նվազեցնել պարտքի բեռը Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների համար»:

Ըստ պայմանի՝ մեկ անձի պարտքի գումարը չպետք է գերազանցի 7754 դոլարը:

Հաղորդվում է, որ պետական ծրագիրն ուղղված է որբերին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին կամ կերակրողին կորցնելու կապակցությամբ օգնություն ստացող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Նախագահը նաև հաղորդել է, որ մարումը մեկանգամյա բնույթ է կրելու:

Ղազախստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության հարցերի փոխնախարար Սվետլանա Ժակուպովան հայտարարել է, որ պարտքերը մարելու համար պետությունը կօգտագործի բյուջետային միջոցները:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ղազախստանում միջին տարեկան եկամուտը կազմում է 7754 դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ