Ղազախստանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ այսօր կավարտի կիբերանվտանգության նոր ծրագրի փորձարկումը:
Ծրագրի քննադատները պնդում են, որ դրա միջոցով պետությունը հնարավորություն կստանա հետևել օգտատերերի գործունեությանը համացանցում, մինչդեռ Ազգային անվտանգության կոմիտեի երեկվա հայտարարությունում ասվում է, թե ծրագրի փորձարկումը մայրաքաղաք Նուր-Սուլթանում ստեղծել է անվտանգ համակարգ կիբերհարձակումներից պաշտպանվելու համար։
Ըստ հայտարարության՝ անվտանգության ծառայությունը այդ համակարգն օգտագործելու է կիբերհարձակումների ձևով ազգային անվտանգությանն սպառնալիքի դեպքում, և այդ պարագայում քաղաքացիները նախապես կծանուցվեն։