fbpx
Հայաստան

3542 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Տեսչական մարմնից հայտնում են, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 22-ի դրությամբ կայացվել է 3542 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Ընդհանուր առմամվ իրականացվել է 34271 ստուգում, որոնցից 952-ը՝ հունիսի 22-ին: Ստուգումներն իրականացրել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, կրթության տեսչական մարմինը, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

https://www.facebook.com/hlib.am/posts/758805294860177?__xts__[0]=68.ARDjre8gl0d5184dgLZ62Tb6_kpaDzfEsz8TyNUpaCyYhIjz8LLf5ND4npxSba6elG_6xnlKA7wrM5rEfDfrkp0lJ1p643GyQs-qDJpYRFSkTk2UfvonTjbKrwclNNEXENF2LGpJ8_H4vKB6YTvoJzjMt8AjxVueT3sGIrztfGVnx3x6XsYXN8EFewWKn1cPU5f3kaJvDJz67aYSa9Hb24RqStnYMaRf1fWu6gDbBGxrEMrqqAE6uDRAi61X6f2u9HTiHUvCsfprS4ofrMkT_bKnhxVVkTmlejbkpOYzBIQqpYudegWGzEMWW3h2XYjJqGPYIC_BnFQbOTjZvvs&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ