Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա: Այնտեղ նա մասնակցելու է ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող Արտարժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին:
Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին հաջորդելու է ԵՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը: