fbpx
Տնտեսություն

ԿԲ-ն հորդորել է բանկերին քաղաքացիների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել

CBA building
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել վարկերի ժամկետների հարցում:
Հայտարարության տեքստը ստորև՝
«​​Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար: Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ կապ հաստատվի բանկերի և վարկառուների միջև, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950, 010592697 հեռախոսահամարներով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ