Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է «Ռեալում» իր ապագայի մասին` նշելով, որ շատ հանգիստ է և սա իր կյանքի ակումբն է։
«Կցանկանայի խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ տղաս մեծանա ու նրա հետ խաղադաշտ դուրս գամ։
Ցանկանում եմ խաղալ բարձր մակարդակով. Առջևում կարևոր հանդիպումներ են, և ես աշխարհի լավագույն թիմի ավագն եմ։
Ես առաջ չեմ նայում, ամեն ինչ վերջ ունի։ Կցանկանայի մնալ և ավարտել կարիերաս «Ռեալում», բայց դա ինձնից կախված չէ»,- ասել է 33-ամյա պաշտպանը։
