ԳԱԼԱ-ն գրում է՝
Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր հուշահավաք էր՝ ի հիշատակ 1990թ. Բաքվում կատարված ցեղասպանական գործողությունների զոհերի: Այսօր նաև ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է, նրա՛, ով ասում, երազում ու հավատում էր այն Հայաստանին, որ վաղն է գալու:
Գորգիսյանի այդ խոսքերն այսօր ամենատարբեր առիթներով հնչում են շատերի շուրթերից, սակայն Մովսես Գորգիսյանի ընկեր, սցենարիստ և կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը նշում է, որ վաղվա Հայաստանի համար դեռևս տևական պայքար է պետք:
Հուշահավաքին ներկա էր նաև ազատամարտիկ Վարդան Պապիկյանի քույրը՝ Հայկուհի Պապիկյանը: Խոսելով օրվա խորհրդի մասին՝ նա նշեց, որ ցանկանում է տեսնել այն Հայաստանը, որը Վարդանը և ընկերները երազում և կերտում էին:
Մանրամասները՝ տեսանյութում.