fbpx
Իրավական

Կեչառիս եկեղեցու մոտ եղբայրներ են դանակահարվել․ կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն

Օգոստոսի 4-ին, ժամը 14.35-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Միկրոշրջան թաղամասի բնակիչ 26-ամյա և 23-ամյա եղբայրներ:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ կես ժամ առաջ Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու մոտ գտնվող այգում եղբայրների և 27-ամյա մեկ այլ հրազդանցու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում էլ վերջինս չպարզված առարկայով վնասվածքներ է պատճառել նրանց:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը բաժին է ներկայացել և տվել խոստովանական բացատրություն, որ մարմնական վնասվածքները պատճառել է խոհանոցային դանակով: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիքը:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ