Իտալական ֆուտբոլի ժամանակակիցներից լեգենդար Ջորջիո Կելինի այս ամառ կավարտի կարիերան հավաքականում։
Այս մասին նա հայտարարել է Իտալիա Ա Սերիայի 34-րդ տուրի «Սասուոլոյի» հետ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ ինքը վերջին հանդիպումը հավաքականում կանցկացնի հունիսի 1-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում, որում վիճակվելու է Չեմպիոնների գավաթը։ Խաղը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում։
Նշենք, որ Կելինին հավաքականում է 2004 թվականից։
