ՀՀ Ազգային ժողովում քննարկվել է շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է նաև արգելել լիազորված մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
««Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
- Արջի քոթոթի որսի առիթով շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն
- Օգտագործված դիմակը կամ ձեռնոցը չնախատեսված վայրերում մի՜ նետեք․ շրջակա միջավայրի նախարարություն
«Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պաշպանության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու, օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններով»,- նշել է նախարարի տեղակալը:
Նախագծով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: