fbpx
Հասարակություն

Կենդանաբանական այգին կգործի մայիսի 18-ից. կան կանոններ

Երևանի կենդանաբանական այգին գրառում է կատարել Facebook-ում: Կենդանաբանական այգուց հայտնում են, որ այն կգործի մայիսի 18-ից և կգործեն նաև որոշակի կանոներ:

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։
Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։
Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։
Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։ Մասնավորապես՝
Արգելվում է կերակրել կենդանիներին:
Արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։
Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։
Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։
Ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով ցանկալի է նախօրոք ամրագրել մուտքի տոմս՝ զանգահարելով 010562362 կամ 010562165 հեռախոսահամարներով։
Երևանի կենդանաբանական այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ը։
Այգու ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/yerevanzoo/posts/3437079802988396

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ