fbpx
Էկո

Կենգուրուների քանակն անցել է սահմանն Ավստրալիայում․ նրանց կկրակեն

Ավստրալիայում այսուհետ կկրակեն կենգուրուների վրա: Նրանց գլխաքանակն արդեն 45 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է երկրի բնակիչների թվից։ Այս մասին գրում է գերմանական Die Welt-ը:

Վիկտորիա նահանգի իշխանությունները գրանցել են յոթ շրջան, որտեղ կենգուրուների թվաքանակը գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները: Իշխանությունների պնդմամբ՝ կենգուրուները սպառնալիք են ներկայացնում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների համար. նրանք մյուս կենդանիներին թույլ չեն տալիս մոտենալ ջրային տարածքներին և սնվել:

Սպանված կենգուրուների միսը վերամշակվելու է և օգտագործվելու է ընտանի կենդանիների կերերի մեջ։ Բացի այդ, կենդանիների միսը հասանելի կլինի մի շարք տեղական սուպերմարկետներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ