Անգլիայի լիգայի երրորդ շրջանի՝ «Մակ Դոնս»-ի հետ խաղում թիմի կիսապաշտպան Նաբի Կեյտայի ցուցադրած խաղի մասին է խոսել Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Կեյտան նոր է ապաքինվել վնասվածքից և շատ լավ հանդիպում անցկացրեց: Նա պետք է ադապտացվի իր դիրքին, քանի որ հաճախ է ստիպված լինելու օգնել թիմին:
Մրցաշրջանը երկար է, և պետք է չէ Կեյտայից հենց հիմա արդյունք պահանջել: Նրան ժամանակ է հարկավոր»,- նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ը հաղթանակ է տարել «Մակ Դոնս»-ի նկատմամբ 2:0 հաշվով: